«Չեմ ուզում լինել պատմության լավագույն ֆուտբոլիստը». Մբապե
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն պատմել է կարիերայի նպատակների և սիրելի ֆուտբոլիստների մասին:
«Սիրված ֆուտբոլիստ պատմության մե՞ջ: Ես կասեի՝ Պելեն, բայց նա խաղացել է 1950-ականներին, հիմա կարող եմ ասել՝ Ռոնալդու, Մեսսի, Մարադոնա, Զիդան: Շատ խաղացողներ կան, դժվար է մեկին ընտրել: Չէ՞ որ մեկին ընտրելով՝ անուշադրության ես մատնում այլ հրաշալի խաղացողների:
Ես չեմ ուզում լինել պատմության լավագույն խաղացողը, պարզապես ուզում եմ նայել իմ խաղը և ասել. «Լավ, ես հպարտանում եմ և առավելագույնն եմ ներդնում»: Անում եմ ամեն ինչ, որպեսզի հաջողեմ և տիտղոսներ նվաճեմ՝ ինչպես թիմային, այնպես էլ՝ անհատական: Ես պարզապես ուզում եմ ամեն հնարավոր բան անել»,- Մբապեին է մեջբերում ESPN-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը