Սուլշերը տվել է Պոգբային վաճառելու համաձայնությունը
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը համաձայն է վաճառել թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբային:
Ըստ Daily Star-ի տեղեկությունների՝ «Կարմիր սատանաների» մարզիչը պատրաստ է բաժանվել 26-ամյա կիսապաշտպանից: Ֆրանսիացի ֆուտբոլիստի հնարավոր վաճառքից ստացված հասույթը մասնագետն ակնկալում է ծախսել թիմի կազմի ամրապնդման վրա:
«Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պոգբայի պայմանագիրը գործում է մինչև 2021թ. ամառ:
Ֆուտբոլիստի շուկայական գինն այս պահին կազմում է 100 մլն եվրո: Պոգբայի նկատմամբ գլխավոր հավակնորդներն են համարվում «Յուվենթուսը» և «Ռեալը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը