ՊՍԺ-ն Նեյմարին պայմանագիր է առաջարկել. ֆուտբոլիստը մտածում է
ՊՍԺ-ն ցանկանում է պահել հարձակվող Նեյմարին:
Ֆրանսիական ակումբը, ըստ Téléfoot-ի, առաջարկել է 27-ամյա բրազիլացուն երկարաձգել պայմանագիրը մեկ տարի ժամկետով: Խաղացողը դեռ չի պատասխանել:
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Նեյմարը մտածում էր իր ապագայի մասին ՊՍԺ-ում: Բրազիլիացին այլևս չի զգում իր կարևորությունը և նշանակությունը ՊՍԺ-ում, ինչպես առաջին տարում էր:
Աղբյուրի համաձայն՝ խաղացողը շահագրգռված է «Ռեալ» տեղափոխվելով՝ չնայած Ազարի տեղափոխությանը, ինչպես նաև «Բարսելոնայից» տեղափոխությանը:
Հիշեցնենք, որ 27-ամյա բրազիլացին չի մասնակցի Ամերիկայի գավաթին՝ ծնկի վնասվածքի պատճառով: Նա բաց կթողնի 4 շաբաթ:
Սիրարփի Աղաբաբյան