Բաժիններ՝

Կառավարությունը հաստատեց Կոնսերվատորիայի ռեկտորի ընտրության արդյունքները

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Սոնա Հովհաննեսի Հովհաննիսյանի ընտրության արդյունքները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ Կոնսերվատորիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին դիմել  էին երկու թեկնածու՝ պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը և կոնսերվատորիայի մասնագիտական դաշնամուրի և երգեհոնի ամբիոնի պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանը:

«2019 թվականի մայիսի 14-ին կառավարման խորհրդի նիստում, որին մասնակցում էին խորհրդի 24 անդամներից 23-ը, գաղտնի քվեարկությամբ Սոնա Հովհաննեսի Հովհաննիսյան ստացել է 15 կողմ ձայն, իսկ Վաղարշակ Հարությունյանը՝ 8»,- ասաց նախարարը:

Սոնա Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց  վստահության համար. «Արդեն 7 ամիս է՝ պաշտոնավարում եմ, փոփոխություններ կան, բայց դեռ ավարտված չեն, ակնկալում եմ կառավարության միջնորդությունը, որովհետև 70-ականներից Կոնսերվատորիան վերանորոգման չի ենթարկվել»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց բռնությունից զերծ հասարակություն ունենալը։ «Այս առումով արվեստի դերը չափազանց մեծ է։ Երևանի Կոնսերվատորիան Հայաստանում մշակութային կյանքի ռազմավարական կազմակերպման գործում ունի առաջնորդի դերակատարում և այն շատ կարևոր է»,-հավելեց Փաշինյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Մայիսի 8-ին Հայաստանում տեղի կունենա նշանակալի իրադարձություն, որը վերաիմաստավորում է երկրի տեխնոլոգիական զարգացման ուղղությունը։ Այս մասին հայտնում են Zeyro թիմից։ Հանդիսավոր ձևաչափով կներկայացվի Zeyro-ն՝ առաջին հայկական արհեստական բանականությունը, որը ստեղծվել է նոր ստանդարտներ սահմանելու և ժամանակակից շարժունակության ու թվային ծառայությունների տրամաբանությունը վերաձևակերպելու համար։ Սա պարզապես պրոդուկտի ներկայացում չէ, Zeyro-ն միավորում է արագությունը, ինտելեկտուալ ճկունությունն ու տեխնոլոգիաները՝ ձևավորելով ծառայությունների նոր որակ՝ առավել արդյունավետ, անհատականացված և կանխատեսելի։ Վերջին օրերին հանրային ուշադրության կենտրոնում հայտնված զեբրիկը, որը լայն արձագանք է ստացել թվային հարթակներում, իր ամբողջական իմաստն ու նշանակությունը կստանա հենց այս միջոցառման ընթացքում։ Պաշտոնապես կհաստատվի, որ այդ զեբրիկը հանդիսանում է Zeyro-ի սիմվոլը՝ արտացոլելով հարթակի գաղափարախոսությունն ու վիզուալ ինքնությունը։ Միջոցառումը կընթանա նախագծի հիմնադրի և ստեղծող թիմի ելույթներով, Zeyro-ի ամբողջական ներկայացմամբ, կենդանի ջազային կատարումներով, և բաց հարց ու պատասխանով՝ ապահովելով անմիջական շփում ներկաների և նախագծի հեղինակների միջև։ Սա հստակ ազդակ է շուկային, գործընկերներին և հանրությանը։ Zeyro-ն հանդես է գալիս որպես գործող ուժ։ Մայիսի 8-ը դառնում է մեկնարկային կետ՝ նոր իրականության համար։

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930