«Այդ օրերին այնքան շոկային ու էմոցիոնալ ֆոն է եղել, որ գնահատականները զգայական տրամաբանության մեջ են եղել»

«Մարտի 1-ի դեպքերի հետ կապված գտնում ենք, որ գործընթացը պետք է ամբողջությամբ բացահայտվի, մեր ժողովրդի համար ընկալելի պետք է լինի այդ թափանցիկության աստիճանը, և պետք է լինեն գնահատականներ», – այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով 2008թ. ոստիկանության շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի ձերբակալությանը:

Ըստ նրա՝ թե՛ Մարտի 1-ի, թե՛ հասարակության մեջ մեծ հնչեղություն ստացած այլ գործերի հետ կապված գործընթացները պետք է լինեն թափանցիկ, որովհետև ամենատարբեր գնահատականներ են փորձում շրջանառել:

ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը հիշեցրեց անմեղության կանխավարկածի մասին. «Սպասենք հետագա զարգացումներին, երբ նրա մեղքն ապացուցված կլինի, այդ մասին հստակ կխոսենք»:

Թե մարտիմեկյան իրադարձություններից հետո կոալիցիոն կառավարության մաս կազմած ԲՀԿ-ականներն ի՞նչ են մտածել 2008-ի մարտյան դեպքերի ժամանակ սպանությունների մեղավորների մասին, Ի.Տոնոյանը պատասխանեց.

«Այդ օրերին այնքան շոկային ու էմոցիոնալ ֆոն է եղել, որ գնահատականները զգայական տրամաբանության մեջ են եղել: Հիմա բացահայտումներն ընդգրկուն փուլ են թևակոխել: Հույս կա, որ ամբողջ ծավալով կբացահայտվեն»:

Տեսանյութեր

Լրահոս