Բաժիններ՝

Ռիհաննան աշխարհի ամենահարուստ երգչուհին է. Forbes

Ամերիկացի երգչուհի Ռոբին Ռիհաննա Ֆենթին, որն ավելի հայտնի է որպես Ռիհաննա, դարձել է աշխարհի ամենահարուստ կին-երաժիշտը: Նրա կարողությունը գնահատվում է 600 մլն դոլար: Այդ մասին հայտնել է Forbes հանդեսը:

Ամերիկացի երգչուհին տեղ էգտել ամենահարուստ սելֆ-մեյդ կանանց ցուցակում՝ զբաղեցնելով 37-րդ տեղը: Ռիհաննան կարողացել է առաջ անցնել առավել մեծ ժողովրդականություն վայելող մյուս ամերիկացի երգչուհիներից, ինչպիսիք են՝ Մադոննան (39-րդ տեղ, կարողությունը գնահատվում է 570 մլն դոլար) եւ Բեյոնսեն (51-րդ տեղը, կարողությունը գնահատվում է 400 մլն դոլար):

Հանդեսը նշում է, որ Ռիհաննայի հիմնական եկամուտը գալիս է ֆրանսիական LVMH-Louis Vuitton Moet Hennessy ընկերությունների խմբի հետ նրա գործընկերությունից: LVMH-ը դարձել է Fenty Beauty կոսմետիկական բրենդի համասեփականատերը, որը Ռիհաննայի կողմից ստեղծվել է 2017 թվականին:

Առաջին մի քանի շաբաթվա ընթացքում Fenty Beauty-ն վաճառքների ծավալն ավելացրել է 100 մլն դոլարով, ինչին նպաստել են Ռիհաննայի ճանաչված լինելը եւ 71 մլն բաժանորդները Instagram-ի նրա օգտահաշվում: Հանդեսի գնահատումներով՝ անցյալ տարի Fenty Beauty-ն ստացել է 570 մլն դոլարի եկամուտ:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ Ռիհանան LVMH ընկերությունների խմբի հիման վրա ստեղծելու է Fenty նորաձեւության տունը, որի կենտրոնակայանը գտնվելու է Փարիզում: Բրենդն արտադրելու է հագուստ, կոշիկ, լյուքս դասի աքսեսուարներ ու զարդեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս