Երևանի ամենախիտ դպրոցներում սեպտեմբերից երեխաների մուտքը անցաքարտերով կլինի
Մայրաքաղաքի 30 դպրոցներում առաջիկա սեպտեմբերից կմեկնարկի պիլոտային անվճար ծրագիր: «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ մուտքը տվյալ դպրոցներ կլինի անցաքարտերով: «Ընտրվել են ամենախիտ դպրոցները:
Նպատակը անվտանգության ապահովումն է»,-նշեց Կարապետյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ ծրագիրը կունենա հավելյալ ծառայություններ, որոնք կլինեն վճարովի:
Ըստ ցանկության՝ ծնողն, օրինակ, կարող է հաղորդագրություն ստանալ երեխայի դպրոց մուտքի և ելքի մասին: