Բաժիններ՝

«Բուքմեյքերական գրասենյակների ներկայացուցիչների մեղադրանքների մեջ 2 մեծ բաց կա». Ալեն Սիմոնյան

«Ես մի խնդիր ունեմ՝ բավականին վատ են իմ մաթեմատիկական գիտելիքները, դրա համար ես չեմ կարողանում խաղալ, ո՛չ թղթախաղ եմ կարողանում նորմալ խաղալ, է՛չ էլ որևէ այլ խաղ»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ հերքելով, որ նախկինում ունեցել է բուքմեյքերական ընկերություն։

Ըստ նրա՝ 2007-2008 թթ. ունեցել է սրճարան, որտեղ եղել է խաղադրույք անելու հնարավորություն, իսկ այսօր երկու ընկերությունների սեփականատերերի հետ լավ ընկերներ են, բայց իրեն ուղղված բուքմեյքերական գրասենյակների ներկայացուցիչների մեղադրանքների մեջ 2 մեծ բաց կա.

«Օնլայնում, որը գրասենյակ չունի, դա «Աջարաբեթն» է, որի հետ ես որևէ կապ չունեմ»։

Սիմոնյանի խոսքով՝ իր ընկերների գրասենյակները վաղուց դուրս են եկել Հայաստանից, և նրանցից մեկը զբաղվում է գինեգործունեությամբ, մյուսը՝ ՏՏ-ով։

ԱԺ փոխնախագահը նշեց, որ կռիվն իրականում բուքմեյքերական գրասենյակների հետ չէ, ցուցարարների պահանջը վերաբերում է միայն գազալցակայաններում ապարատները երկար պահելու հարցին.

«Ուրիշ բանի վեճ չկա։ Ի դեպ, այդ ապարատները մենաշնորհային ձևով պատկանում են «Գուդ վին» ընկերությանը, որն այսօր բերել է մարդկանց, և ոչ միայն՝ իր աշխատակիցներին, այլ իր հետ փոխկապակցված կազմակերպությունների աշխատակիցներին։ Այդ ապարատների կռիվն է այսօր գնում, այլ ոչ թե այն ամենի, ինչի մասին խոսվում է»։

Ա. Սիմոնյանի կարծիքով՝ առցանց վիճակախաղերը սահմանափակելու 2 ռիսկ կա՝ այդ տիրույթում որևէ բան սահմանափակելը գրեթե անհնար է, կապված է մեծ գումարների հետ, լիարժեք չէ. «Եթե կլինեն առաջարկներ, և ՏՏ ոլորտի մասնագետները կասեն, որ դա հնարավոր է, ես առաջինն այդ նախագիծը կբերեմ, թող որևէ մեկի մոտ կասկած չլինի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս