Արդշինբանկ. Կանխիկացում 0% միջնորդավճարով՝ աշխարհի ցանկացած կետում տեղակայված բանկոմատներից

Արդշինբանկը բացառիկ հնարավորություն է ստեղծել իր քարտապանների համար: Այսուհետ բանկի քարտապանները հնարավորություն ունեն բանկի դեբետային պրեմիում և դասական քարտերով (այդ թվում նաև որոշ աշխատավարձային քարտերով) իրականացնել օրական մինչև 100000 ՀՀ դրամի չափով կանխիկացում աշխարհի ցանկացած կետում տեղակայված բանկոմատներից՝ առանց կանխիկացման միջնորդավճարի:

Ի լրումն շուկայում նախադեպը չունեցող այս առաջարկի, բանկի հաճախորդները կստանան նաև քարտի անվճար սպասարկման հնարավորություն՝ Բանկի կողմից սահմանված պայմաններով հաշվին նվազագույն մնացորդ ապահովելու դեպքում:

Արդշինբանկը թողարկում է ArCa, Visa և Mastercard վճարահաշվարկային համակարգերի քարտեր տարբեր արժույթներով և հնարավորություններով: Քարտի պատվեր կատարելու համար անհրաժեշտ է մոտենալ Բանկի 63 մասնաճյուղերից ցանկացածը՝ ներկայացնելով անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ: Բանկի չանհատականացված քարտերը տրամադրվում են առավելագույնը 10 րոպեում:

Քարտերի սակագներին և պայմաններին մանրամասն ծանոթանալու համար խնդրում ենք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ այս հղումով կամ զանգահարել Արդշինբանկի կոմունիկացիոն կենտրոն 012222222 հեռախոսահամարով:

***

Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր: Բանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»:

Տեսանյութեր

Լրահոս