«Մարդիկ, որ երկիրը թալանել ու ծախել են, բարոյական իրավունք չունեն որևէ բանում մեղադրելու». Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ վրդովվեց շրջանառվող արտահայտություններից, թե ինքը հողերը հանձնում է, Ղարաբաղը ծախում է: Ըստ նրա՝ մարդիկ, որ երկիրը թալանել ու ծախել են, բարոյական իրավունք չունեն որևէ բանում մեղադրելու:

«Էդ ո՞վ ա դրանց էդ իրավունքը տվել: Ո՞վ են դրանք ընդհանրապես: Էդ սերմացու գողացող մկները, բանակ թալանածները, զինվորի հաշվին վզները հաստացրածները, փեսեքին ու տղերքին միլիոնատեր դարձրածները, նրանք էլ պիտի Ղարաբաղի հարց որոշե՞ն: Նրանք չունեն բարոյական իրավունք, ինչ մեդալ ուզում ա դոշներից կախած լինի, ինչ պագոնի տակ եղած լինեն: Բանակ թալանածը իրավունք չունի ընդհանրապես Ղարաբաղի հարցի մասին խոսել»,- ասաց Ն. Փաշինյանը՝ շեշտելով, որ ժողովուրդն է որոշելու Ղարաբաղի հարցը:

Անդրադառնալով ՀՀԿ-ի կասեցման մասին իր նախկին խոսքին՝ Ն. Փաշինյանը նշեց, որ 1995 թվականից ՀՀ-ում իշխող ուժ է, բայց ԱԺ ընտրություններում դուրս է մնում խորհրդարանից ժողովրդի կամքով, անգամ ՍԴ չի դիմում.

«Է, Հանրապետական կուսակցությունը կասեցնելը պոզով-պոչով ա լինո՞ւմ: Եթե ՀՀԿ-ն կասեցված չի, բա ի՞նչ ա: Ժողովուրդն ա կասեցրել ՀՀԿ-ն»:

Ըստ Փաշինյանի՝ նախորդ գումարման խորհրդարանում ինքն առաջարկում էր օրինագիծ, որ կասեցվի ընտրակեղծարարություն իրականացրած կուսակցությունը, բայց «Ելք» խմբակցության մյուս կեսը մերժեց դա:

 

Տեսանյութեր

Լրահոս