«Գազել» միկրոավտոբուսում բռնկված հրդեհը մարվել է. տուժածներ չկան
Ռուբինյան փողոցից դեպի Նորքի առաջին զանգված տանող կամրջի վրա՝ բենզալցակայաններից մեկի դիմաց «Գազել» մակնիշի միկրոավտոբուսում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ-ից:
«66 համարի երթուղին սպասարկող միկրոավտոբուսում բռնկված հրդեհը մարվել է 20:12-ի դրությամբ: Տուժածներ չկան: Դեպքի վայրում աշխատել է 2 մարտական հաշվարկ»,-տեղեկացրեցին ԱԻՆ-ից:
«Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել էր էլեկտրական սյանը, ինչից հետո հրդեհ էր բռնկվել: