Կիպրոսի իշխանությունները ցանկանում են. որ թուրքական նավի անձնակազմը կալանավորվի

Կիպրոսի Հանրապետության կառավարության խոսնակ Պրոդրոմոս Պրոդրոմուն  Թուրքիային սպառնացել է  կալանավորման պահանջ ներկայացնել  միջազգային ատյաններում՝ Կիպրոսի ափերին հորատման աշխատանքեր իրականացնող թուրքական «Fatih» նավի անձնակազմի նկատմամբ։

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Պաշտոնյան անընդունելի է համարել թուրքական նավի աշխատանքները Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում։ Նա տեղեկացրել է, որ հարցը կարող է տեղափոխվել միջազգային ատյաններ, որտեղ  թուրքական նավի անձնակազմը կարող պատասխանատվության ենթարկվել։ Կիպրոսի Հանրապետությունն անօրինական է համարում Թուրքիայի գործողությունները։

Թեմային նաև արձագանքել է Հունաստանը և դատապարտել Թուրքիայի քայլերը։ Թուրքիայի գործողությունները Կիպրոսի ափերին  դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաև Հունաստանը և ԱՄՆ։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, ըստ որի՝ Միջերկրական ծովում՝ Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության ափերին, սկսվելու են նավթի և գազի հորատման աշխատանքներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031