Քաղցը՝ որպես հիվանդության նշան. ինչո՞ւ ես ցանկանում հաճախ ուտել

Եթե դուք շարունակ ուզում եք ուտել, ապա դեռ մի շտապեք ձեզ մեղադրել շատակերության մեջ։ Քաղցի զգացման շարունակական առկայության պատճառները շատ են, և դրանց մեջ կան՝ ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ՝ հոգեբանական  խնդիրներ։

Ինչո՞ւ ենք մենք առհասարակ ցանկանում ուտել

Սով անվանում են մարդկային օրգանիզմի՝ սնունդ ցանկանալու պահանջմունքների ֆիզիոլոգիական արտահայտությունը։ Այս զգացողությունը կարգավորում է սննդային կենտրոնը, որը տեղակայված է հիպոթալամուսում՝ գլխուղեղի տվյալ բաժնում։ Սննդային կենտրոնն իր հերթին՝ բաժանվում է հատվածների։ Դրանցից յուրաքանչյուրը տարբեր ֆունկցիաներ է կատարում։ Դրանք քաղցի և հագեցածության կենտրոններն են։

Այն բանից հետո, երբ մարդն արդեն կերել է, ուղեղը ստանում է հագեցածության մասին ազդանշան։ Այդպիսի արձագանքի արագությունը կախված է այն բանից, թե որքան արագ կամ դանդաղ է մարդն ուտում, սննդի մեջ որքան ածխաջրածիններ են եղել, և այլն։

Կարդացեք նաև

Եթե ուտելուց հետո ձեզ մոտ կրկին արագ վերադառնում է քաղցի զգացումը, ապա դա արդեն հիվանդության սիմպտոմ է կամ օրգանիզմում ինչ-որ խնդրի առկայության նշան։

Եթե դուք շարունակ ուզում եք ուտել, ապա դեռ մի շտապեք ձեզ մեղադրել շատակերության մեջ։ Քաղցի զգացման շարունակական առկայության պատճառները շատ են, և դրանց մեջ կան՝ ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ՝ հոգեբանական  խնդիրներ։

Քաղցի զգացման հաճախ ի հայտ գալու պատճառները

Պատճառները, համաձայն որոնց՝ մենք ցանկանում ենք ուտել, կարող են հարուցված լինել՝ ինչպես մի շարք հիվանդություններով, այնպես էլ՝ իրավիճակներով, որոնք մարդն ինքն է սադրել։

Այսպես, քաղցի չդադարող զգացում ի հայտ է գալիս մի շարք հիվանդությունների դեպքում՝

  • Հիպերեքսիա՝ նյարդաբանական կամ նյարդաէնդոկրին բնույթի հիվանդություն. Որի դեպքում մարդն անընդհատ քաղցի զգացում է ունենում։
  • Հիպերթիրեոզ՝ վահանագեղձի աշխատանքի խաթարում, որի դեպքում խանգարվում է նյութափոխանակությունը խթանող ֆերմենտների արտադրությունը։
  • Շաքարային դիաբետ, որի դեպքում նվազում է ինսուլինի արտադրությունը և ի հայտ է գալիս գլյուկոզայի նկատմամբ հյուսվածքների ոչ զգայունություն։
  • Ստամոքսի խոցային հիվանդություն կամ բարձր թթվայնության գաստրիտ։ Թթվի ուժեղացված արտադրությունը հաճախակի ի հայտ եկող քաղցի զգացում է հարուցում։
  • Բարորակ և չարորակ բնույթի ուռուցքներ, բորբոքային պրոցեսներ և գլխուղեղի հյուսվածքներում արյունահեղություն։

Քաղցի անընդհատ զգացողությունը կարող է հարուցված լինել մի շարք հոգեբանական և հոգեկան խնդիրներով՝

  • Խնդիրների, մտահոգությունների, անհաջողությունների հաղթահարումը ուտելու միջոցով, որը հանգեցնում է սննդից կախվածության։
  • Չափից առավել մտավոր գերլարվածություն քննությունների, աշխատավայրում նախագծի հրատապ հանձնման ժամանակ, և այլն։
  • Հորմոնալ ֆոնի խանգարում։
  • Մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածություն։
  • Քաղցելն ու դիետաները։
  • Դեպրեսիաներ և սթրեսներ։
  • Հեղուկի ոչ բավարար օգտագործում, քանի որ ծարավի կենտրոնը և քաղցի կենտրոնը մարդկային ուղեղում փոխկապակցված են։
  • Չբալանսավորված սնունդ, երբ մարդը միօրինակ սնունդ է օգտագործում կամ որոշակի սննդատեսակ միայն։
  • Անընդհատ քաղցի զգացում կարող են ունենալ նաև կանայք հղիության ընթացքում և դաշտանային ցիկլից մի քանի օր առաջ։

Հրապարակման zdorov-info.com.ua կայքից պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս