Հալեպ գնացողները քիչ են
«Արմավիա» ընկերությունը այսօր ժամը 14:01 իրականացրել է Երեւան-Հալեպ-Երևան լրացուցիչ առաջին չվերթը:
Չվերթը իրականացվում է 50-տեղանոց SAG-200 օդանավով, ուղևորների թիվը ժամը 16։00-ի դրությամբ կազմել է 47 մարդ։
Չվերթը իրականացվում է 50-տեղանոց SAG-200 օդանավով, ուղևորների թիվը ժամը 16։00-ի դրությամբ կազմել է 47 մարդ։
Ընկերության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Երեւանից օդանավը Հալեպ է մեկնել առանց ուղևորների` պահանջարկի բացակայության պատճառով։ Նախատեսված է, որ ինքնաթիռը Հալեպից Երևան` «Զվարթնոց» օդանավակայան կժամանի այսօր ժամը 18։25։
«Արմավիայի» տարածած հաղորդագրության մեջ ասված է, թե չվերթն իրականացրել է` «հավատարիմ մնալով իր խոսքին` չնայած Երևան-Հալեպ-Երևան չվերթի անեկամտաբերությանը»։
Ընկերությունը նաև հիշեցնում է, որ առաջին լրացուցիչ չվերթը նախատեսված էր երեկ` Boeing 108-տեղանոց օդանավով, սակայն ուղևորների բացակայության պատճառով այն չկայացավ, ինչից ելնելով էլ Boeing-ը այսօր փոխարինվել է SAG-200 օդանավով: