Կառավարությունը ճանապարհաշինության նպատակով ՎԶԵԲ-ից ներգրավում է 13,4 մլն եվրո
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը՝ 13 մլն 400 հազար եվրո գումարի չափով վարկային միջոցներ ներգրավելու նպատակով: Ըստ հիմնավորման, ծրագրի նպատակն է ընտրված կենսական նշանակություն ունեցող ճանապարհները բարեկարգելու միջոցով ապահովել շուկաների և ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար:
Ծրագիրը բաղկացած է 3 մասից՝ կենսական նշանակություն ունեցող ճանապարհների բարելավում, որի շրջանակում նախատեսվում է վերականգնել 61 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ ՀՀ 6 մարզերում (Արարատ, Արմավիր, Սյունիք, Գեղարքունիք, Լոռի, Արագածոտն):
Ծրագրի կառավարում և ինստիտուցիոնալ ուժեղացում. Այս ուղղությամբ նախատեսվում է համակարգման ու իրականացման նպատակով աջակցության տրամադրում, ինչպես նաև ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի տեղեկատվական բազայի ձեռքբերում, ճանապարհային պայմանների եւ երթեւեկության ուսումնասիրման նպատակով ճանապարհների հետազոտման սարքավորումների ձեռքբերում, ճանապարհային երթեւեկության անվտանգության ծրագրի իրականացում և այլն:
Արտակարգ իրավիճակներում արձագանքելու համար միջոցներ, որի ներքո նախատեսվում է անհրաժեշտության դեպքում օժանդակության տրամադրում՝ թույլատրելի արտակարգ իրավիճակների պարագայում