![](/banners/BeFunky-design.jpg)
Անանը հեռանում է ՄԱԿ-ից
![](https://168.am/wp-content/uploads/2012/08/-e1343921177647.jpeg)
Սիրիական հակամարտության կարգավորման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը հրաժարական է ներկայացրել: Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, Անանի հրաժարականի մասին այսօր հայտարարել է ՄԱԿ-ի նախագահ Պան Գի Մունը` նշելով, թե շատ ցավում է այդ առիթով: Ըստ «Associated Press»-ի՝ դիվանագետ Քոֆի Անանը որոշ ժամանակ կշարունակի աշխատել այդ պաշտոնում` մինչև գործերն իր իրավահաջորդին փոխանցելը: Պաշտոնապես նրա հրաժարականն ուժի մեջ կմտնի օգոստոսի 31-ին: Հիշեցնենք, որ դեռևս հուլիսի սկզբին Անանը հայտարարել էր, որ Արաբական ազգերի լիգայի և Ռուսաստանի կողմից մշակված խախաղության ծրագիրն ամբողջությամբ տապալվել է: