Բաժիններ՝

Սիլվիո Բեռլուսկոնին շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Միլանի հիվանդանոց. Corriere della Sera

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Միլանի «Սան Ռաֆայելե» հիվանդանոց: Այդ մասին հայտնել է Corriere della Sera թերթը:

Հրատարակությունը, սակայն, մանրամասնություններ չի հայտնում 82-ամյա քաղաքական գործչի առողջական վիճակի վերաբերյալ: Վերջերս Բեռլուսկունին հերթական բուժզննումն էր անցել սրտի վիրահատությունից հետո, որին նա ենթարկվել էր 2016 թվականին:

Բեռլուսկոնին, որը «Հառաջ, Իտալիա» կուսակցության անփոփոխ ղեկավարն է, օրվա ընթացքում պետք Է ներկայացներ Եվրախորհրդարանի ընտրությունների թեկնածուներին, եւ ինքն էլ ավելի վաղ հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս