Բաժիններ՝

Այսօրվանից կվերանայվեն զինծառայողների դրամական օգնության չափերը

Օգոստոսի 2-ից ուժի մեջ են զինծառայողների դրամական օգնության և պարտադիր պետական ապահովագրության գումարների` կառավարության որոշմամբ վերանայված չափերը: Ըստ այդմ, զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու դեպքում շարքային զինծառայողին կտրվի 10 հազար դրամի չափով դրամական օգնություն, իսկ երկկողմանի ծնողազուրկ (որբ) շարքային զինծառայողներին` 200 հազար դրամ: Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքերից պարտադիր պետական ապահովագրության (ՊՊԱ) գումարների չափը սահմանվում է 455 հազար դրամ, իսկ ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների, մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելու ընթացքում զոհվելու (մահանալու) դեպքերից` 910 հազար դրամ: Նախկինում ՊՊԱ գումարների չափերը համապատասխանաբար սահմանված էին 367,5 հազար և 735 հազար դրամ:Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս