Բաժիններ՝

Ծեծկռտուք «8-րդ հրաշալիք» ռեստորանում

Հրազդանի կիրճում գտնվող «8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրում  երեկ` օգոստոսի 1-ին վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 17-ամյա Դավիթ Հայրապետյանը: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են այս տեղեկությունը:

Դավիթ Հայրապետյանը  ՀՀ պետական ագրարային համալսարանի քոլեջի 2-րդ կուսի ուսանող է և վնասվածքը ստացել վիճաբանության ընթացքում վայր ընկնելու արդյունքում: Ավելի ուշ` օգոստոսի 2-ին՝ գիշերը ժամը 00:10-ի սահմաններում, Ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցները նշված ռեստորանային համալիրի կողմից վիճաբանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 27-ամյա Գարիկ Դանիելյանին,  բարմեն, Վրաստանի քաղաքացի Պավել Կերդիկոշվիլիին: Ավելի ուշ բաժին են ներկայացվել  26-ամյա Դավիթ Հովհաննիսյանը և 25-ամյա Արտակ Ավետիսյանը:

Դավիթ Հայրապետյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Փաստի առթիվ Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնում նյութեր են նախապատրաստվում: Հանգամանքները պարզվում են: NEWS.am-ի տեղեկություններով` վիճաբանության մասնակիցները եղել են ոչ սթափ վիճակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031