Բաժիններ՝

«Դռիկ Ալիկ»-ի վրա կրակողը 22-ամյա երիտասարդ է. «Փաստինֆո»

Ապրիլի 19-ին Ավանի գերեզմանատան տարածքում «Դռիկ Ալիկ» մականունը կրող Ալեքսան Ալեքսանյանին հրազենային վնասվածք հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս տեղեկությունը փոխանցեց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը. «Հիշյալ քրեական գործով որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ ՀՀ ՔՕ-ի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝  սպանության փորձը»,-նշեց նա։

Հարությունյանի խոսքով՝ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Նշենք, որ նա դեռեւս չի հայտնաբերվել։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ մեղադրյալը 1997 թվականին ծնված երիտասարդ է։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ապրիլի 19-ին Ավանի գերեզմանատնից հրազենային վնասվածքով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել 40-ամյա Ալեքսան Ալեքսանյանը, որը հայտնի է «Դռիկ Ալիկ» մականվամբ։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Նաիրա Հարությունյանը նշել էր, որ կատարվում են անհրաժետ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու եւ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս