Ինչու կառավարությունը չի վճարում Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը․ «Ժողովուրդ» 

«Ժողովուրդ»թերթը գրում է․ «ՀՀ կառավարությունը այս տարվա հունվարի 1-ից մինչեւ հիմա չի վճարել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը:

Թերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր այդ խնդրի մասին: Ընդ որում, խոսքը երեք աշխատակցի աշխատավարձի մասին է: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, մեր հարցին ի պատասխան, ասել էր, որ խնդիրը զուտ տեխնիկական է:

Ի դեպ, կառավարությունը Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը չէր վճարել, փոխարենը մյուս երկու պաշտոնաթող նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գրասենյակների դեպքում նման խնդիր չէր եղել, եւ այնտեղ բոլորը ստացել էին իրենց գումարը:

Երեկ «Ժողովուրդը» ՀՀ առաջին նախագահի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանից հետաքրքրվեց՝ արդյոք խնդիրը կարգավորվել է, թե ոչ, սակայն բացասական պատասխան ստացավ:

«Կա ձեռք բերված պայմանավորվածություն, որ հարցը շուտով կկարգավորվի: Խնդիր կա, սակայն դա զուտ տեխնիկական է»: Հարցին` խնդիրը կարգավորվելու դեպքում մի քանի ամսվա աշխատավարձներ են փոխանցվելու արդյոք, Ավագյանն ասաց, որ, ամեն դեպքում, պայմանավորվածությունն այդպիսին է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս