Ռեշֆորդը ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդում» շաբաթական ավելի քան 200 հազար ֆունտ ստանալ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը չի շտապում երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ:
21-ամյա անգլիացու պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2020թ. ամառ: Ակումբն ունի պայմանագիրն ավտոմատ կերպով մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:
Կողմերի միջև նախնական բանակցությունները լավ ընթացք են ունեցել, բայց Ռեշֆորդի մոտ կասկածներ են առաջացել «Բարսելոնայի» կողմից հետաքրքրվածության վերաբերյալ լուրերից հետո:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ Ռեշֆորդի գործակալները ցանկանում են մի շարք նոր պայմաններ առաջ քաշել: Խոսքը շաբաթական 200 հազար ֆունտ աշխատավարձի և մանչեսթերյան ակումբի հարձակման առաջատարի դիրքի պահպանման մասին է:
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 28 խաղերում Ռեշֆորդը դարձել է 10 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը