«Ռեալում» թերահավատորեն են վերաբերվում վճռորոշ հանդիպումներում Պոգբայի ելույթներին
«Ռեալը» շարունակում է դիտարկել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի ձեռքբերման տարբերակը: 26-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանին խնդրել է գնել մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:
«Ռեալը» հետևում է Պոգբայի խաղին և բարձր է գնահատում նրա որակները, սակայն, ինչպես հաղորդում է Marca-ն, ակումբում թերահավատորեն են վերաբերվում վճռորոշ հանդիպումներում Պոգբայի ելույթներին: «Բարսելոնայից» կրած «Մանչեսթեր Յունայթեդի» երկու պարտությունները հաստատել են այդ տեսակետը:
Ամռանը մադրիդյան ակումբը չի պատրաստվում գումար վատնել՝ ձեռք բերելու համար այնպիսի ֆուտբոլիստների, որոնք կարևոր դեր չեն խաղալու: Եվ Պոգբայի համար պահանջվող 150 մլն եվրոն մադրիդցիները համարում են չափազանց մեծ գումար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը