Լավրովը՝ ԼՂ շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին

Մոսկվան կարծում է, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունները չեն մնա թղթի վրա: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ապրիլի 17-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Սերբիայի իր պաշտոնակից Իվիցա Դաչիչի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում,:

«Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների՝ ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքներով, զգալով այն մթնոլորտը, որում այժմ ընթանում է աշխատանքը, ես հիմքեր ունեմ ենթադրելու, որ թե՛ Բաքուն, թե՛ Երեւանը շահագրգռված են, որ այս անգամ այդ պայմանավորվածությունները չմնան թղթի վրա,-ասել է Լավրովը:-Մենք կօգնենք դրան»

Տեսանյութեր

Լրահոս