Բաժիններ՝

Զարթոնքի գյուղապետը երկուշաբթի օրը հանդես կգա հայտարարությամբ

Զարթոնք գյուղի ղեկավար Պարույր Սարգսյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: Նա պատրաստվում է երկուշաբթի օրը հանդես գալ հայտարարությամբ: Այս մասին գյուղապետն ասել է լրագրողների հետ զրույցի ընթացքում։

«Եթե չարաշահումներ լինեն, ապա ես պատասխան կտամ, ամեն ինչի մասին երկուշաբթի կխոսեմ»,- ասել է Պարույր Սարգսյանը։

Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանն էլ անդրադառնալով համայնքում հայտնաբերված չարաշահումներին՝ տեղեկացրել է, որ արդեն ունեն նախնական տեղեկանք, որն ամփոփվում է։

«Տեղեկանքում արտացոլվել են հանցագործության մասին առերևույթ վկայություններ, որոնք, բնականաբար, ստանում են համապատասխան ընթացք՝ ամենայն հավանականությամբ, երկուշաբթի կստանան համապատասխան ընթացք»,- նշել է Ա. Քյարամյանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան գյուղում ստեղծվել է լարված իրավիճակ՝ գյուղացիները պահանջում են համայնքի ղեկավարի և դպրոցի տնօրենի հրաժարականը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս