Ծառայության վայրն ինքնակամ թողած տղամարդը հայտնաբերվել է սահմանային անցակետում
«Զինանոց-2019» միջոցառման շրջանակներում, ապրիլի 9-ին, ժամը 09.30-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 43-ամյա Գարիկ Նասիբյանը, որը 2018թ. սեպտեմբերի 24-ից հետախուզվում էր ԼՂՀ ոստիկանության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 5-րդ մասի մեղադրանքով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը):