Բաժիններ՝

Դավիթ Սանասարյանը վկայի կարգավիճակով դատարան է հրավիրվել

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանի գործով դատարան է հրավիրվել հարցաքննության: Նա վկայի կարգավիճակ ունի:

Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է 2016 թ. հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և Ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու՝ նրանց միանալու փորձի համար: Այս նույն մեղադրանքը ժամանակին առաջադրվել էր նաև Դավիթ Սանասարյանին եւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանին և էլի մի քանի քաղաքական գործչի, սակայն նրանց հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվել էր՝ բացի Անդրիաս Ղուկասյանից: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930