Բաժիններ՝

Կոստան կարող է որակազրկվել 12 խաղով

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն կքննարկի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Դիեգո Կոստայի պահվածքը «Բարսելոնայի» հետ խաղում (0:2):

Առաջին խաղակեսի միջնամասում Կոստան վիրավորեց մրցավար Խեսուս Խիլ Մանսանոյին և հեռացվեց խաղադաշտից:

Խաղի արձանագրությունում մրցավարը գրել է, որ 28-րդ րոպեին Դիեգո Կոստան մոտեցել  է իրեն և վիրավորել է իր մայրիկին մի քանի անգամ:

Կոստան կարող է որակազրկվել մինչև 12 խաղով: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես  կարգապահական հանձնաժողովը կմեկնաբանի ֆուտբոլիստի վարքագիծը:

Լա Լիգայի կարգապահական օրենսգրքի 94-րդ հոդվածի համաձայն, Կոստան կարող է ստանալ 4-12 խաղերի որակազրկում: Հոդվածի համաձայն, նշանակվում է պատիժ`  մրցավարի, օգնականի կամ չորրորդ մրցավարի հասցեին հնչեցված ուղիղ վիրավորանքների համար:

Կոստան կարող է պատժվել նաև 117 հոդվածով: Պատիժը նշանակվում է այն դեպքում, երբ ֆուտբոլիստը ասում է անհարգելից արտահայտություններ: Այս դեպքում Կոստան կորակազրկվի 2-3 խաղով:

Մրցավարը արձանագրությունում գրել է նաև, որ Կոստան մի քանի անգամ բռնել է իր ձեռքը՝ թույլ չտալով նրան ցույց տալ մի քանի դեղին քարտեր իր խաղընկերներին: Այս պավածքի համար ևս նշանակվում է պատիժ՝ որակազրկում 4-12 խաղով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս