 
                        Ողբերգական վթարի հետևանքով տղամարդ է մահացել
 
                                    Ապրիլի 6-ին, ժամը 10:13-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է տան պատին, ներսում գտնվող քաղաքացին հավանաբար մահացած է. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մերձավան գյուղի Հաղթանակի փողոցում «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել փողոցի տներից մեկի (տան հասցեն և սեփականատիրոջ տվյալները չի հաջողվել պարզել) քարե ցանկապատին, ինչի հետանքով ցանկապատն ամբողջությամբ փլուզվել է (մոտ 14 քմ). վարորդը մահացած է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վարորդի դին մոտեցրել շտապօգնության դի տեղափոխող ավտոմեքենային:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        