Նուրբ թխվածքաբլիթներ՝ պատրաստված դեղնուցից. խանութում այսպիսիք չեք գտնի
Բաղադրիչներ
1. Ալյուր – 200 գ
2. Թթվասեր – 2 ճ/գ
3. Շաքարավազ – 1 ճ/գ
4. Դեղնուց – 4 հատ
6. Կիտրոնի կեղև – 2 թ/գ
7. Կարագ – 2 ճ/գ
8. Վանիլին՝ ըստ ճաշակի
9. Շաքարավազ
Պատրաստման եղանակը
1. Մաղած ալյուրի մեջ փոսիկ բացել և լցնել սառը կարագը, թթվասերը, շաքարավազը, դեղնուցները և կիտրոնի քերած կեղևը:
2. Խառնել բոլոր բաղադրիչները: Պետք է ստացվի փափուկ, առաձգական խմոր:
3. Խմորից գնդիկներ ձևավորել, որոնց էլ տալ կրենդելի ձև:
4. Թխվածքաբլիթները թավալել շաքարավազի մեջ և տեղավորել յուղաթղթով պատված տապակի վրա:
5. Թխել 200 աստիճան ջեռոցում 15 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը