«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Էրերան համաձայնության է հասել ՊՍԺ-ի հետ
Ինչպես հաղորդում է Sport Mediaset-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրերան կշարունակի կարիերան ՊՍԺ-ում:
Ըստ աղբյուրի տվյալների՝ 29-ամյա կիսապաշտպանը, ում պայմանագիրը «Կարմիր սատանաների» հետ ավարտվում է առաջիկա ամռանը, փարիզեցիների հետ համաձայնության է հասել անձնական համաձայնագրի պայմանների վերաբերյալ: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո իսպանացու՝ Ֆրանսիայի առաջնություն տեղափոխվելու մասին լուրը պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում:
Էրերան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2014 թվականին, «Ատլետիկից»: Այս ընթացքում իսպանացին 4 տիտղոս է նվաճել ակումբի հետ՝ Անգլիայի գավաթը, Անգլիական լիգայի գավաթը, Անգլիայի սուպերգավաթը և Եվրոպայի լիգան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը