Բաժիններ՝

Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթի շնորհիվ Եվրոպան ավելի մոտ կլինի

Ռումինական ազգային ավիափոխադրող «Տարոմ» ավիաընկերությունն այսուհետ Բուխարեստ-Երևան-Բուխարեստ ուղիղ չվերթեր կիրականացնի։ Ապրիլի 3-ին տեղի ունեցավ չվերթի առաջին թռիչքը։

Հայաստանում «Տարոմ» ավիաընկերության գլխավոր ներկայացուցիչ Արարատ Մուրադյանի խոսքով՝ այս չվերթը դեպի Եվրոպա թռիչքներն ավելի մոտ ու շահավետ կդարձնի։

«Չվերթ բացելու մի քանի ուղղություններ կային, բայց ընտրությունը կանգ առավ Ռումինիայի վրա։ Այն պատմական նշանակություն ունի։ Կարևոր է նաև այն առումով, որ դեպի եվրոպական երկրներ Բուխարեստով թռիչքներն ավելի կարճ ու էժան են»,- ասաց Մուրադյանը։

Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանի խոսքով՝ չվերթը վկայում է հայ-ռումինական դրական հարաբերությունների մասին։

«Այս չվերթը, բացի տնտեսական բաղադրիչից, նաև շատ կարևոր է հայ-ռումինական հարաբերությունների վերջին շրջանում դրական դիտարկվող դինամիկան ամրապնդելու առումով»,- նշեց Սերգեյ Մինասյանը։

Ռումինական ավիափոխադրողը շաբաթական կիրականացնի երեք չվերթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս