Ցանցում հայտնվել է iPhone XI-ի առաջին գծագիրը
Ցանցում հայտնվել են նոր սերնդի iPhone-ի կորպուսի առաջին գծագրերը։ Դատելով պատկերից, որը հրապարակվել է Slashleaks պորտալում, նոր սմարթֆոնը եռակի մոդուլ կստանա հիմնական խցիկի համար, որը քառակուսի շրջանակի մեջ կտեղավորվի բռնկման եւ լրացուցիչ տվիչի հետ միասին: Բացի այդ, գաջեթի կորպուսն ունի կլորացված եզրեր եւ բացվածք՝ անլար լիցքավորման համար:
Ինչպես նշում է Techradar պորտալը, նոր սմարթֆոնի արտաքին տեսքի վերաբերյալ պաշտոնական տվյալներ դեռեւս չկան, բայց ցուցադրված պատկերը համապատասխանում է նախորդ արտահոսքերից ստացված տեղեկատվությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
iPhone XIの設計図がリーク、トリプルレンズカメラは四角形の配置 https://t.co/J4JMsjS26B pic.twitter.com/9iaVoV6AtM
— iPod LOVE (@konsome) March 29, 2019