Բաժիններ՝

BRICS-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 13-14-ը Բրազիլիայում

BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն(ՀԱՀ) տասնմեկերորդ գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 13 – 14-ը Բրազիլիա քաղաքում: Այդ մասին ասված է միավորումում Բրազիլիայի նախագահության կայքում:

BRICS-ի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպումները տեղի կունենան «Իտամարատի» պալատում, որտեղ գտնվում էԲրազիլիայի արտաքին գործերի նախարարությունը: Ինչպես նշված է, մայրաքաղաքն արդեն երկրորդ անգամ կդառնա «հնգյակի» գագաթնաժողովի անցկացման վայր: Անցյալ անգամ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Չինաստանի ղեկավարներն այստեղ հանդիպել են 2010 թվականին տակավին քառակողմ ձեւաչափով (ՀԱՀ-ը պաշտոնապես BRICS-ի կազմ է մտել 2011 թվականին Սանյա քաղաքում, Չինաստան, տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում):

Միավորումում Բրազիլիայի նախագահության հմինական թեման ձեւակերպված Է հետեւյալ կերպ. «Տնտեսական աճ ինովացիոն ապագայի համար»: Բրազիլիայի կողմից հայտարարված գերակայությունների թվում են՝ գիտատեխնիկական եւ նորաստեղծական համագործակցությունը, թվային տնտեսությունը, պայքարը կազմակերպված հանցավորության եւ փողերի լվացման դեմ, փոխգործակցության ամրապանդումը BRICS-ի Գործարար խորհրդի եւ BRICS-ի Նոր բանկի գծով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս