Բաժիններ՝

Ավարտվել է թմրամիջոցի ապօրինի ձեռք բերելու, պահելու և ապօրինի իրացնելուն օժանդակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են թմրամիջոց ապօրինի իրացնելուն օժանդակելու, ինչպես նաև առանց իրացման նպատակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքեր, դրանց կատարման հանգամանքները և մեխանիզմը. մեղադրանք է առաջադրվել 27-ամյա տղամարդուն:

2018 թվականի հունիսի 13-ին Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1991 թվականին, հեռախոսազանգի միջոցով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն»քրեակատարողական հիմնարկում գտնվող իր` 1985թ. ծնված ծանոթին հայտնել է վերջինիցս MDMB (N)-2201 կրճատ անվանմամբ թմրամիջոց ձեռք բերելու ցանկության մասին և առաջարկել իր օգնությունը` նրա կողմից այլ անձանց թմրամիջոցների ապօրինի իրացմանն օժանդակելու գործում:

Այդ նպատակով 2018 թվականի հունիսի 13-ին 2 փաթեթ MDMB (N)-2201 կրճատ անվանմամբ թմրամիջոցի համար պահանջվող գումարը վճարային տերմինալով փոխանցել է իրեն տրված հաշվեհամարին, այնուհետև՝ տեղեկացել Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածի շենքերից մեկի մոտից թմրամիջոցի վերցնելու մասին:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 27-ամյա հիշյալ բնակիչն օժանդակել է թմրամիջոցի մի մասն ապօրինի՝ 4 պատվիրատուներին իրացնելուն, իսկ մյուս մասը՝ պահել իր անձնական օգտագործման համար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 27-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս