«Ես նայել եմ մահվան աչքերի մեջ, դա սարսափելի էր». վան Դեյկ
«Լիվերպուլի» և Հոլանդիայի ազգային հավաքականի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը պատմել է, թե ինչ է զգացել, երբ 10 տարի առաջ նրան ախտորոշել են ապենդիցիտ, պերիտոնիտ և ուրեմիա: Ֆուտբոլիստը շտապ վիրահատության է ենթարկվել և մի քանի օր անցկացրել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
«Ես նայել եմ մահվան աչքերի մեջ, դա սարսափելի էր: Կյանքում առաջին անգամ ֆուտբոլը ոչինչ չէր նշանակում ինձ համար: Ես պարզապես փորձում էի ողջ մնալ: Ես և մայրս աղոթում էինք, և, անկեղծ ասած, քննարկում էինք տարբեր սցենարներ:
Ինչ-որ պահի ես ստիպված էի ստորագրել այդ թղթերը: Դա իմ կամքն էր: Եթե ես մահանայի հիվանդանոցում, իմ գումարի մի մասը կմնար մայրիկին: Ոչ ոք չէր ուզում այդ հարցը բարձրացնել, բայց այն պետք էր լուծել, քանի որ կար հավանականություն, որ ես կմահանամ:
Հիշում եմ՝ ինչպես էի պառկած մահճակալին: Տեսնում էի միայն խողովակներ և լարեր մարմնիս մեջ, որը կոտրվում էր: Ես ոչնչի ընդունակ չէի: Գլխումս վատ մտքեր էին առաջանում»,- վան Դեյկին է մեջբերում Mirror-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը