Վոլգոգրադում փոխհրաձգության ժամանակ վիրավորվել են ազգությամբ հայ ՌԴ երկու քաղաքացի
Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադի մարզի Ֆրոլով քաղաքում մարտի 10-ին տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է ազգությամբ հայ ՌԴ երկու քաղաքացի։ ՀՀ-ում ՌԴ դեսպանության տեղեկության համաձայն՝ տեղի ունեցած միջադեպի արդյունքում մահացել է ռուսազգի ՌԴ քաղաքացի։