««Մանչեսթեր Սիթին» դեռ շատ հեռու է «Բարսելոնայից», «Ռեալից» և «Բավարիայից»». Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ իր ակումբը դեռևս չի հասել Եվրոպայի առաջատար թիմերի մակարդակին:
«Վերջին տասնամյակում «Մանչեսթեր Սիթին» այն թիմերից մեկն է, որ առավել շատ են զարգանում: Դա վերաբերում է ոչ միայն իմ ժամանակաշրջանին, այլև վերջին տասնամյակին:
Եթե համեմատենք «Սիթին» «Բարսելոնայի» հետ, ապա մենք շատ հեռու ենք պատմության և ժառանգության առումով: Մենք այնքան հեռու ենք, քանի որ մենք խոսում ենք մեկ տասնամյակի մասին:
Բայց մենք ավելի լավն ենք դառնում՝ քայլելով փոքր քայլերով: Մենք հաղթեցինք Լիգայի գավաթը երկու անգամ անընդմեջ, վաստակեցինք 100 միավոր, պայքարում ենք բոլոր գավաթների համար:
«Բարսելոնան», «Ռեալը» և «Բավարիան» անհավանական պատմություն և նվաճումներ ունեն: Մենք դեռ չունենք նման բաներ: Մենք զգում ենք, որ մենք դեռ շատ հեռու ենք այդ ակումբներից:
Բարսելոնայում կամ Մյունխենում ես էի գնում աշխատանքի՝ մտածելով ժառանգության մասին:
Կտեսնենք, արդյո՞ք կհիշեն մեզ: Մենք պետք է հաղթենք, որքան հնարավոր է, շատ մրցանակներ: Բայց այս ակումբները դեռևս առջևում են»,- ասել է մարզիչը:
Սիրարփի Աղաբաբյան