Բաժիններ՝

1999 թվականից ի վեր Շվեդիայում ապօրինի է վճարել սեռական ծառայությունների համար

«Հասարակությունը պետք է կարողանա նախ և առաջ պայքարել մարմնավաճառության դեմ։ Մարմնավաճառությունը, որպես այդպիսին, դիտվում է՝ որպես չափազանց մեծ վնաս ինչպես անձանց, այնպես էլ՝ հասարակության համար։ Այս տեսանկյունից մասնավոր ծառայությունների ստեղծումը հնարավորություն է տալիս խուսափել մարդկանց ապօրինի վաճառքից, ինչպես նաև թմրանյութերի վաճառքից, որովհետև վերջինս հարակից է մարմնավաճառությանը, և այդպես է դիտվում, մասնավորապես, մեր երկրում»,- այսօր ՀՀ ԱԺ-ում «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառման ժամանակ հայտարարեց Շվեդիայի պառլամենտի փոխխոսնակ Լոթա Ֆորնարվը։

Ըստ նրա՝ 2014-ին Շվեդիան առաջին երկիրն էր, որ հաստատեց արտաքին քաղաքականության ֆեմինիստական օրակարգը, ինչը նշանակում է գենդերային հավասարության խթանում արտաքին հարաբերությունների բոլոր օրակարգերում, և մինչ օրս դա գործում է։

1999 թվականից ի վեր Շվեդիայում ապօրինի է վճարել սեռական ծառայությունների համար: Պատիժը նախատեսում է տուգանք  կամ ազատազրկում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: Սա վերաբերում է ինչպես նրանց, ովքեր վճարում են սեռական հարաբերությունների համար, այնպես էլ  և նրանց, ովքեր օգտվում են պատահական սեռական ծառայություններից, որը վճարված է եղել այլ անձի կողմից: Սեռական ծառայություններից օգտվելու վերաբերյալ օրենսդրության ներդրման պատճառը եղել է և կա այն, որ, հասարակությունը պայքարի մարմնավաճառության դեմ: Մարմնավաճառությունը  համարվում է լուրջ վնաս ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ ողջ հասարակության համար: Բազմաթիվ հանցագործություններ, այդ թվում` մարդկանց թրաֆիքինգը սեռական նպատակով, հարձակումները, թմրանյութերի ձեռքբերումն ու վաճառքը, նույնպես կապված են մարմնավաճառության հետ:

2014-ին Շվեդիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը սկիզբ դրեց ֆեմինիստական արտաքին քաղաքականությանը: Սա նշանակում է, որ համակարգված գենդերային իրավահավասարության հեռանկարը կիրառելի է ողջ արտաքին քաղաքականության օրակարգում, որն այսօր էլ գործում է:

Օրենքի համաձայն, սեռական հարաբերության մասնակիցները պետք է համաձայնվեն բանավոր կամ հստակորեն ցույց տան, որ ցանկանում են զբաղվել սեռական հարաբերությամբ, պասիվությունը չի համարվում կամավոր մասնակցության նշան: Այս օրենքի համաձայն, սեռական ակտը հանցագործություն է համարվում, եթե այն չի կատարվում երկու կողմերի կամքով, անկախ նրանից բռնություն կամ սպառնալիքներ կիրառվել են, թե ոչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս