Բաժիններ՝

«Հեռու մնացեք զոհերի շահարկումից». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Զարմանալի համառ են բանակի թափանցիկության համար միջազգային դրամաշնորհների ՄՍԽՈՂՆԵՐԸ։ Հիմա էլ մեկը մեկին խոսացնում, գնահատական են տալիս ու ոգևորում են։

Երեկ փաստերով հիմնավորեցի, որ ոչ մի զոհ չի պահվել ու չի կարող պահվել։

Հայտարարությամբ հանդես եկավ նաև դատախազությունը, որտեղ մանրամասն ներկայացրեց ամեն ինչ։ Դուք ոչ մի փաստ այդպես էլ չբերեցիք, որ պետական կառույցները ինչ-որ բան թաքցրել են։

Ի դեպ, պետական տարբեր կառույցներ այս հարցում միասնական են գործում, քննչական մարմնի և դատախազության հայտնելը ևս թափանցիկություն է նշանակում։ Հիմա էլ չեք հասկանում, թե ինչ ասել է ծառայության հետ կապ չունեցող մահ։

Չեմ զարմանում, որ չեք հասկանում, բայց ներկայացնեմ՝ զինծառայողներն անձնական կյանք էլ ունեն, որը կապ չունի ծառայության հետ։ Կրկնում եմ՝ հեռու մնացեք զոհերի շահարկումից»։

https://www.facebook.com/arcrun/posts/2157341877634742

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031