Բաժիններ՝

«Վարչապետը, դատապարտող գրառումների փոխարեն՝ ուղղակի կարող էր չբուծել սրանց»

Երևանի պետական համալսարանի դիմաց բողոքի ակցիա իրականացվեց ընդդեմ «Բաց հասարակության հիմնադրամի» («Սորոսի»)։

ՀՀ ոստիկանապետի նախկին խորհրդական, «Ես համալսարանական եմ» նախաձեռնության համակարգող Նարեկ Մալյանը, ով ակցիայի կազմակերպիչներից էր, հայտարարեց, որ «Սորոսի» հայկական հիմնադրամի հիշատակի արարողությունն է»։ Նրանք նույնիսկ ծաղկեպսակ էին բերել, որ վրա գրված էր՝ «Լարիսա Մինասյանին՝ Մայր բուհից»:

«Գիշերը 12-ն անց «Սորոսի» հայկական հիմնադրամը վաղաժամ հեռացավ մեզանից։ «Սորոսի» հայկական հիմնադրամը, որին որպես կերպար՝ արտացոլում է տիկին Լարիսա Մինասյանը, անժամանակ լքեց մեզ։ «Սորոսի» հիմնադրամը սպառեց Հայաստանում  բոլոր բարոյական և հիմնականում անբարոյական մեթոդները՝ իր գործունեության ընթացքում»,- նշեց նա։

Իսկ լրագրողների հետ զրույցում Նարեկ Մալյանն ասաց. «Շահարկում է գնում, թե իբր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի մնալուն կողմ եմ: Դա ամենևին այդպես չէ: Կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ Արամ Սիմոնյանին ռեկտորի պաշտոնում փոխարինի ինչ-որ մեկը, բայց նա հաստատ «Սորոսի»  կադրերից  չի լինելու: Նա կլինի գիտնական, հասկանալի ինչ-որ մեկը:

Տեղեկացնեմ նաև, որ գիշերն ինձ վրա  հարձակված խուլիգան խմբի կողմից փորձ է արվել ճնշել ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի անդամներին: Փորձել են այդ մարդկանց ասել, որ կգնան նրանց տների մոտ, ինչ-որ ակցիաներ կանեն, և այլն, ինչին ես արձագանքեցի, որի արդյունքում եղավ այս միջադեպը: Կեսգիշերին փորձեցի մուտք գործել շենք, հետևից ինձ վրա մի քանի հոգի հարձակվեց, տապալեցին գետնին, փորձեցին  քաշքշել, ինչ արդյունքում ես պոկեցի Դավիթ Պետրոսյանի հագուստը: Րոպեներ անց ոստիկանությունը բոլորիս տարավ Կենտրոնի բաժին: Ինձ ասացին, որ՝ կարող ես ծեծի մասին հաղորդում տալ, ես պատսխանեցի, որ, եթե չեն ծեծել՝ ո՞նց ծեծի մասին հաղորդում տամ, հո շառ չե՞մ անի»: Մալյանը հավելեց, որ որևէ հաղորդում չի տվել:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որտեղ գրված էր, որ Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության, Նարեկ Մալյանն ասաց, թե  վարչապետի գրառումը չի տեսել:

«Վարչապետը, դատապարտող գրառումների փոխարեն՝ ուղղակի կարող էր չբուծել սրանց: Իսկ թե վարչապետի խոսքի ու գործի հակասությունների կա՞ն, թե՞ ոչ,  կհամոզվենք այն ժամանակ, երբ որ այս խմբի նկատմամբ կհարուցվի քրեական գործ՝ խուլիգանության երկրորդ մասով՝ խմբակային խուլիգանություն»,- հավելեց նա:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս