Երևանի կրկեսի գմբեթը պայթեցվեց (ֆոտո)
Քիչ առաջ ավարտվեցին Երևանի կրկեսի վերակառուցվող շենքն ապամոնտաժելու նպատակով իրականացվող պայթեցման աշխատանքները: Ագաթանգեղոսի 1 հասցեում գտնվող կրկեսի շենքի գմբեթի պայթեցման աշխատանքները շարունակվեցին շուրջ 30 րոպե, որի ընթացքում հարակից մի շարք փողոցներ փակ էին:
Երևանի կրկեսի շենքի գմբեթը վթարային վիճակում էր: Ըստ ԱԻՆ տարածած տեղեկատվության` մասնակի ապամոնտաժումը վտանգավոր էր աշխատակիցների համար, ուստի նախապատվություն է տրվել պայթեցման եղանակին։
Հիշեցնենք, որ Երևանի կրկեսի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերությունը: