ԵՀ-ն ընդունեց 23 երկրներից բաղկացած նոր ցուցակ՝ ահաբեկչության ֆինանսավորման դեմ թույլ կանոններով
Եվրահանձնաժողովն (ԵՀ) ընդունել է 23 երկրներից բաղկացած նոր ցուցակ՝ ահաբեկչության ֆինանսավորման դեմ թույլ կանոններով, դրանում ներառվել են, մասնավորապես, Իրանը, Իրաքը եւ Սաուդյան Արաբիան: Այդ մասին հաղորդվում է ԵՀ-ի կայքում զետեղված մամուլի տեղեկագրում:
Ցուցակում տեղ են գտել նաեւ Աֆղանստանը, Պանաման, Լիբիան, Վիրջինյան կղզիները, Ամերիկյան Սամոան, Բահամյան կղզիները, Բոթսվանան, Հյուսիսային Կորեան, Եթովպիան, Գանան, Գուամը, Նիգերիան, Պակիստանը, Պուրետո Ռիկոն, Սամոան, Շրի Լանկան, Սիրիան, Տրինիդադը եւ Տոբագոն, Թունիսը, Եմենը:
Սույն ցուցակը կազմվել է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի կանխման միջոցով Եվրամիության ֆինանսական համակարգը պաշտպանելու նպատակով: Բանկերը եւ այլ կազմակերպություններ, որոնց վրա տարածվում են փողերի լվացման դեմ Եվրամիության կանոնները, պետք է կատարեն այն ֆինանսական գործառնությունների ուժեղացված ստուգումներ, որոնք սպասարկյալներ եւ ֆինանսական հիմնարկություններ են ներառում ցուցակի երկրներից, որպե