Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ևս պարգևավճար և 13-րդ աշխատավարձ են ստացել
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում անցած տարեվերջին նույնպես պարգևավճարներ են տրվել։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ աշխատակիցները ստացել են նաև 13-րդ աշխատավարձ։
Հարցին՝ բոլո՞րն են ստացել, նախարարը պատասխանեց. «Այո, չի եղել որևէ մարդ՝ հավաքարարից մինչև բոլորը»։
Տ.Խաչատրյանի կարծիքով՝ պարգևավճարը խրախուսանքի միջոց է և պետք է տրվի ավելի արդյունավետ աշխատանք կատարողին, բայց նախարարությունում համաչափորեն է բաշխվել։
Մանրամասները՝ տեսանյութում