Բաժիններ՝

Դեյվիդ Բեքհեմը դարձավ Ռայան Գիգզին, Փոլ Սքոուլզին և Գարի Նևիլին պատկանող «Սելֆորդ» ակումբի համասեփականատեր

Հիմա Բեքսն ունի արդեն երկու ֆուտբոլային ակումբ:

Բեքհեմը գնել է «Սելֆորդ» ակումբի բաժնետոմսերի 10 տոկոսը, որի բաժնետերեր են Փոլ Սքոուլզը, Ռայան Գիգզը, Նևիլ եղբայրները, Նիքի Բաթը:

Բեքհեմին 4 տարի առաջ արդեն առաջարկել էին մասնակցել նախագծին, բայց նա հրաժարվել էր, քանի որ աշխատում էր MLS-ում սեփական ակումբ ստեղծելու վրա: Իսկ հիմա, լուծելով գլխավոր պրոբլեմներն ամերիկացիների հետ, Դեյվիդը «Սելֆորդում» միացել է «Դասարան 92»-ի շրջանավարտներին:

2013 թվականին «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին 5 ֆուտբոլիստներ գնեցին 8-րդ դիվիզիոնում հանդես եկող «Սելֆորդ» ակումբի 10-ական տոկոս բաժնետոմսեր, որպեսզի դրա հիմքի վրա ստեղծեն ֆուտբոլային ակադեմիա: Հիմա ակումբը հանդես է գալիս արդեն 5-րդ դիվիզիոնում:

Ակումբի ևս 50 տոկոսը ձեռք է բերել «Վալենսիայի» սեփականատերը՝ սինգապուրցի միլիարդատեր Փիթեր Լիմը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս