Պյոտր Սվիտալսկին հեռանում է. նա չի ուզում սրված օրակարգով ավարտել իր պաշտոնավարումը
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հրապարակային իր ելույթներում շատ զուսպ եւ մեղմ է արտահայտվում ներկայիս իշխանությունների, մասնավորապես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա գլխավորած կառավարության մասին:
ՀՀ իշխանությունների գործունեության հասցեին սովորաբար ենթատեքստերով իր ասելիքն ու դիտողությունները հասցնող ԵՄ պատվիրակության ղեկավարն առավել սուր է արտահայտվում ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ, որոնց ընթացքում հաճախ շատ դաժան քննադատության է ենթարկում:
Քաղաքական շրջանակներում սա բացատրում են նրանով, որ այս տարի լրանում է Պյոտր Սվիտալսկու պաշտոնավարման ժամկետը, եւ վերջինս չի ուզում խնդրահարույց, սրված օրակարգով թողնել ԵՄ-Հայաստան հարաբերություններն իր պաշտոնավարման օրոք:
Հիշեցնենք, որ Պյոտր Սվիտալսկին որպես ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, սկսել է պաշտոնավարել 2015թ. աշնանից, ու այս տարի 2019թ. աշնանը, նա ավարտելու է իր քառամյա առաքելությունը ՀՀ-ում: