Բաժիններ՝

Ինչ սպասել Խոյերից

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին հատուկ չեն բնավորության մեղմ գծեր: Տիպիկ Խոյերն ակտիվ են, հնարամիտ, խոսակից, ում հետ հնարավոր չէ ձանձրանալ: Սակայն Խոյերը հաճախ չեն կարողանում կառավարել իրենց ցանկություններն ու զգացմունքները, ինչը կոնֆլիկտների է հանգեցնում: Նրանց համար կարևոր է գործել, և կարևոր չէ՝ ինչպես: Խոյերն անգործությունը համարում են թուլություն: Նրանք գերադասում են հիմարություններ անել, քան ձեռքերը ծալած նստել:

Թեև Խոյերն ագրեսիվ են, նրանք բավական խոցելի են և սենտիմենտալ: Նրանք հաճախ են դեպրեսիայի մեջ ընկնում, սակայն դա թաքցնում են նույնիսկ ամենամտերիմներից: Խոյերի շարժիչ ուժն ավելի շատ զգացմունքներն են, քան տրամաբանությունը: Նրանք սովոր են միշտ առաջինը լինել և գրավել ամբոխի ուշադրությունը:

Եթե քննադատեք կամ արհամարհեք կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին, նրանք իսկապես կնեղսրտեն, բայց չեն շտապի հաշտվել. հպարտությունը դա թույլ չի տալիս: Բայց եթե քայլ անեք հաշտվելու համար, Խոյերն արագ կմոռանան ամեն ինչ, կրկին ընկերության պատրաստ կլինեն: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների հետ հարկավոր է ազնիվ և անկեղծ լինել: Նրանք ուղիղ են, չեն սիրում խաղեր:

Խոյերը կարող են լավ  զինվորականներ, նախաձեռնողներ, սպորտսմեններ դառնալ: Նրանք չեն վախենում ռիսկի գնալ, ինչը հաճախ արդարացված չէ: Անհաջողությունից հետո կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն արագ ոտքի են կանգնում, շարունակում նվաճումները:

Կարդացեք նաև

Դժվար է հասկանալ Խոյերին: Որպես կանոն՝ նրանք լուռ են տանջվում: Խոյերը հիմնականում շուտ են կողմնորոշվում մասնագիտության ընտրության հարցում, բայց նրանց մեծ մասի համար կարևոր չէ՝ ինչով զբաղվել, կարևորն ուշադրության կենտրոնում լինելն է:

Շատ կանայք են բողոքում, որ Խոյերը խանդոտ են: Իրականում այդպես է: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հարաբերությունների սկզբնական շրջանում բավական հոգատար են, կարող են կնոջը ծաղիկներ նվիրել, հաճոյախոսություններ անել, ամեն կերպ պաշտպանել նրան: Բայց բոլոր Խոյերն անտանելի սեփականատեր են: Հետագայում զուգընկերը բախվում է Խոյի պահանջներին «սխալ» պահվածքի առնչությամբ:

Տղամարդ Խոյին դուր գալու համար բավական է կանացի և հրապուրիչ լինել: Ավելի բարդ է նրան պահել ձեր կողքին: Խոյերն ազատություն են սիրում, հակված են դավաճանության: Սա վերաբերում է նաև կանանց: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները թույլ չեն տալիս իրենց փակել վանդակում, պայմաններ թելադրել:

Ամուսնության ընթացքում Խոյերը կարող են ցուցաբերել վատագույն հատկությունները: Նրանք չեն սիրում զիջումների գնալ, աշխատել իրենց սխալների վրա: Եվ ընդհանրապես Խոյերը չեն սիրում երկար մտածել: Խոյ ծնողները խիստ են լինում երեխաների հանդեպ, բայց նրանց նպատակն է ոչ թե՝ օրինակելի, համեստ մարդ դաստիարակել, այլ՝ դիմացկուն մարտիկ: Նրանց երեխաները բավական շուտ են ինքնուրույն դառնում և լքում հայրական տունը:

Խոյերն ակտիվ են, լի էներգիայով, սիրով կյանքի հանդեպ, նպատակասլացությամբ: Նրանք բաց են, անկեղծ, շատ ընկերներ, ծանոթներ ունեն: Միևնույն ժամանակ՝ Խոյերը եսասեր են, անզիջում, ագրեսիվ, սեփականատիրության զգացում ունեն: Նրանք հաճախ են խոսում և գործում՝ առանց մտածելու, ինչի համար հետագայում զղջում են: Պոռթկման պահին կարող են վրեժ լուծել, բայց երկար ժամանակ չարացած չեն մնում:

Նյութը flytothesky.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս