Ալեքսեյ Միլլերի և Մհեր Գրիգորյանի քննարկումն ավարտվել է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում գազի գնի շուրջ հարցադրումը «ցրել» են՝ ասելով, թե գազի գնի որոշմամբ Կրեմլը՝ ՌԴ նախագահի աշխատակազմը, չի զբաղվում, և գազի գինը որոշելու համար պետք է բանակցել հենց «Գազպրոմ» ընկերության հետ։ Երեկ Նիկոլ Փաշինյանը՝ հանդիպումից հետո, նույնիսկ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն չի այցելել, այլ անմիջապես վերադարձել է Երևան, իսկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայից գործուղվել է ուղիղ Սանկտ Պետերբուրգ՝ «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ գազի գնի հետ կապված բանակցություններ վարելու։

Մեզ հայտնի դարձավ, որ «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի ու ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում ավարտվել է: Քննարկման արդյունքները դեռ հայտնի չեն։

«Գազպրոմը» քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշում է, որ «Գազպրոմ»-ի վարչության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Միլլերը եւ Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը քննարկել են 2019 թվականի գազի մատակարարումները:

«Սանկտ-Պետերբուրգում «Գազպրոմ» ԲԲԸ խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերի եւ Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյան միջեւ այսօր աշխատանքային հանդիպում է տեղի է ունեցել: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության ընթացքը եւ հետագա զարգացումը: Մասնավորապես, խոսքը 2019 թ. Հայաստան բնական գազի մատակարարման մասին է եղել»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի գազաֆիկացման եւ հանրապետությունում ստորգետնյա գազի պահպանության հետ կապված հարցեր: Նշվել է, որ ստորգետնյա գազի պահպանության հզորությունները 2018/2019 աշուն-ձմեռ ժամանակահատվածում պատրաստ են շահագործմանը», – նշում է «Գազպրոմը»:

 

Տեսանյութեր

Լրահոս