Բաժիններ՝

Ֆրանսիան մտադիր է Ռուսաստանի հետ համագործակցել ռազմավարական անվտանգության հարցերի շուրջ

Ֆրանսիան Ռուսաստանի հետ կշարունակի երկխոսությունը Եվրոպայում ռազմավարական անվտանգության ապահովման հարցի շուրջ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, նոյեմբերի 27-ին հայտարարել է Ֆրանսիայի՝ Եվրոպայի գործերի եւ արտաքին գործերի նախարար Ժան Իվ լե Դրիանը՝ ամփոփելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած բանակցությունների արդյունքները։

«Ես Սերգեյ Լավրովին հիշեցրեցի Եվրոպայում ռազմավարական կայունությանն աջակցելու մեր հանձնառության մասին»,-հայտնել է նախարարը: Նա նաեւ նշել է, որ իր ռուս պաշտոնակցի հետ բանակցություններում արծարծվել են Սիրիայի եւ Ուկրաինայի թեմաները:

«Ինչ վերաբերում է Ուկրաինային, մենք վերահաստատեցինք Նորմանդական ձեւաչափի շրջանակներում աշխատելու եւ ամեն ինչ անելու անհրաժեշտությունը, որպեսզի Մինսկի համաձայնությունները կատարվեն»,-ասել է լը Դրիանը: Սիրիայի վերաբերյալ նա հույս է հայտնել, որ հրադադարի ռեժիմն այդ երկրում կամրապնդվի, ինչը «արդյունքում կբերի այդ ճգնաժամի քաղաքական լուծման»:

Լը Դրիանի խոսքով՝ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական երկխոսությունը մնում է շատ բարձր մակարդակի վրա եւ զարգանում է դրական ոգով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս