Պատանի շախմատիստները պարտությամբ մեկնարկեցին Օլիմպիադայում
Հայաստանի շախմատի պատանիների թիմը պարտությամբ է մեկնարկել համաշխարհային Օլիմպիադայում:
Մեկնարկային տուրում Հայաստանի մրցակիցը Շվեյցարիայի թիմն էր: Մեր ընտրանու կազմում հաղթանակ տոնեց միայն Արթուր Դավթյանը (3-րդ խաղատախտակ): Շանթ Սարգսյանը ոչ-ոքի ավարտեց իր պարտիան, իսկ Արմեն Բարսեղյանը և Աննա Խաչատրյանը պարտություն կրեցին: